Նիդեռլանդներում առաջարկել են պատվաստվել վիրտուալ իրականության ակնոցներով
Աշխարհում
15:33 27/12/2021
Աշխարհ

Նիդեռլանդներում առաջարկել են պատվաստվել վիրտուալ իրականության ակնոցներով

Նիդեռլանդներում այն մարդկանց, որոնք վախենում են ներարկումներից, բայց հաստատակամ են պատմասումների հարցում, առաջարկում են պատվաստվել COVID-19-ի դեմ վիրտուալ իրականության ակնոցներով։ Ըստ «ՌԻԱ  ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, ասել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ուգո դե Յոնգը։

«Վախենում եք ներարկումներ անելուց, բայց դեռ ցանկանում եք պատվաստվել (կորոնավիրուսի դեմ) , Քաղաքապետական ​​առողջապահական ծառայությունները (GGD) ուրախ են օգնել ձեզ այս հարցում: Օրինակ, կան շատ հաստատություններ, որտեղ աշխատում են վիրտուալ իրականության ակնոցներով, որոնք թույլ են տալիս հանգստանալ պատվաստումների ժամանակ։Այս մեթոդները գործում են նաև Ռոտերդամում»,- գրել է դե Յոնգը Twitter-ում։

Առողջապահության ազգային ինստիտուտի (RIVM) վերջին տվյալների համաձայն՝ 12 տարեկանից բարձր Նիդեռլանդների բնակչության 84,3%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ։

 

Placeholder
Նիդեռլանդներում առաջարկել են պատվաստվել վիրտուալ իրականության ակնոցներով