Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«3+3»-ի բոլոր մասնակիցները ֆորմատին Վրաստանի միանալու հարցում շահագրգռվածություն են հայտնել. Անդրեյ Ռուդենկո
Ստեղծվել և արդեն գործում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը որպես պրագմատիկ, չքաղաքականացված ձևաչափ՝ ուղղված Հարավային Կովկասի երկրներին և նրանց հարևաններին մերձեցնելուն։ «Սպուտնիկին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նա նշել է, որ իրենց համատեղ աշխատանքում կենտրոնանում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա և աշխատում են վստահության ամրապնդման ձևավորման ուղղությամբ՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացում, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքար.
«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3»-ի առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են ոչ միայն կառուցողական երկխոսության պահպանման, այլ նաև գործնական փոխգործակցության հաստատման գործում»,- ասել է Ռուդենկոն։
Նա ցավով նշել է, որ չնայած հարթակի աշխատանքներին մասնակցելու ակնհայտ առավելություններին, Թբիլիսին իր ներկայացուցիչներին չէր ուղարկել առաջին հանդիպմանը։
«Միևնույն ժամանակ բոլոր մասնակիցները ֆորմատին Վրաստանի միանալու հարցում շահագրգռվածություն են հայտնել և համաձայնել են, որ այս երկրի «դուռը» մնում է բաց»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։