Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Արցախ» - ԲԿՄԱ  բասկետբոլի թիմերի հանդիպումը
Սպորտ
20:02 27/12/2021
Հայաստան

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Արցախ» - ԲԿՄԱ բասկետբոլի թիմերի հանդիպումը

Մրցաշրջանը մոտենում է ավարտին, իսկ բասկետբոլի խաղադաշտերում շարունակվում են լարված ու անզիջում հանդիպումները: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Հիրավի դիտարժան են Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության  / Ա-Լիգա /  խաղերը: Այդպիսին  էին նաև «Արցախ»- ՖԻՄԱ / 104: 80 / և «Գյումրի» - «Արցախ» / 94 : 90 / մրցամարտերը: Ներկաներն ականատես եղան այն ամենին, ինչով  առանձնանում է մարզաձևը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հետաքրքիր կլինի նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր, ժամը՝ 19.00 -ին մեկնարկած «Արցախ» - ԲԿՄԱ թիմերի հանդիպումը:

Placeholder