Մահացել է կրկնօրինակման լեգենդար դերասան Անդրեյ Յարոսլավցևը
Մշակույթ
11:25 27/12/2021
Աշխարհ

Մահացել է կրկնօրինակման լեգենդար դերասան Անդրեյ Յարոսլավցևը

64 տարեկանում մահացել է կրկնօրինակող դերասան Անդրեյ Յարոսլավցևը։ Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությության, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի էջում հայտնել է նրա գործընկեր Դմիտրի Չերևատենկոն։

«Կարծես թե միայն վերջերս Անդրեյի հետ նոր թողարկում էինք նկարահանում, նա կիսվում էր իր աշխարհիկ իմաստությամբ»,- հիշել է նա՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը։

Յարոսլավցևն խաղացել է Վախթանգովի անվան թատրոնում։

Կրկնօրինակող դերասանի կարիերայի ընթացքում հնչյունավորել է շուրջ 240 ֆիլմ։ 

Placeholder