Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու
Քաղաքական
12:50 27/12/2021
Տարածաշրջան

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Նշանակվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ։ Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում։ Հուսով ենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակներում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան չվերթները կբացվեն։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ  Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։ 

Placeholder
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում. Չավուշօղլու