Աբրահամ Ռուսսոն կարծում է, որ ինքը Սուպերսթարում պարտվել է ազգության պատճառով
Աշխարհում
18:40 28/12/2021
Աշխարհ

Աբրահամ Ռուսսոն կարծում է, որ ինքը Սուպերսթարում պարտվել է ազգության պատճառով

Երգիչ Աբրահամ Ռուսսոն, ով պարտվել է «Սուպերսթար» շոուի եզրափակիչում, «Գազետա.ռւ»-ին տված հարցազրույցում նշել է իր պարտության հավանական պատճառը։

«Բոլորից շատ ո՞վ է ցուցադրել շոու համաշխարհային մակարդակով: Նրանք գիտեին, որ ես գլխավոր խաղացող եմ: Ի՞նչ իմաստ ուներ իմ պարտությունը, ես չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ ես ռուս չեմ»,- ասել է Ռուսսոն։

Նա նաև հավելել է.

«Ես չեմ ուզում գովել ինձ, եկեք ձևացնենք, որ իմ անունից ինչ-որ այլ պրոֆեսիոնալ երաժիշտ է խոսում։ Արտիստը պետք է լավ տեսք ունենա։ Եթե համեմատության մեջ դնեք բոլոր մասնակիցներին, ո՞վ էր ամենալավ տեսքովը: Բոլոր զգեստներն իմն էին, ես ինքս եմ ընտրել դրանք»։

Երաժիշտը նաև կարծիք է հայտնել, որ շոուում իր ելույթները «ամենաուժեղն են եղել»։

«Վստահ եմ, որ իմ ելույթներն ամենաուժեղն էին։ Երեք նոտայով երգ չունեի, բոլորն էլ լայն դիապազոնով են եղել։ Լսեք, դուք ինքներդ կհասկանաք», - ամփոփել է Ռուսոն:

Հիշեցնենք, որ Աբրահամ Ռուսսոն ազգությամբ հայ է, ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։

Իրական անունն է Աբրահամ Ժանի Իփջիյան։

Placeholder