Սրանց խոստումերին անմիաստ է անդրադառնալ, ծայրից ծայր սուտ է. Կարեն Քոչարյան
Քաղաքական
15:08 28/12/2021
Հայաստան

Սրանց խոստումերին անմիաստ է անդրադառնալ, ծայրից ծայր սուտ է. Կարեն Քոչարյան

«Հետպատերազմյան տարի էր, պետությունն ու հասարակությունը  շոկի մեջ էր: Բայց ոչ մի բան չարվեց այն մարդկանց կողմից, ովքեր կոչված էին դա անելու, որպեսզի գոնե կամաց-կամաց կամ գոնե սկիզբ դրվի այդ շոկային վիճակից դուրս գալու համար»,- ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ համաձայն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ՝ «ուր են արտագաղթում, թող մնան, վայելեն»:

«Պետք է մնան ու վայելն այս ամեն ինչը նրանք, ովքեր կատարել են այս ընտրությունը, իսկ այս տարի արտագաղթը եղել է բավականին մեծ, շատ մեծ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Նա նաև նշեց, որ Հայաստանը գործազրկության մակարդակով առաջին տեղում է հետխորհրդային երկրներից, կատաստրոֆիկ թիվ է՝ 20 տոկոս: Կ. Քոչարյանը համոզված է, որ դա ամբողջ թիվը չէ:

«Սրանց խոստումերին, խոսքերին անմիաստ է անդրադառնալ, քանի որ մարդ, ով կարող է մեկ տարի առաջ ասել՝ Արցախը Հայաստան  և վերջ, իսկ մեկ տարի անց ասել՝ ԼՂԻՄ-ը երբեք էլ Հայաստանի կազմում չի եղել, ինչի մասին ենք մենք խոսում ընդհանրապես: Հասկանալի է, որ ծայրից ծայր սուտ է»,-ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Placeholder