28.12.2021. Կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Առողջություն
11:27 28/12/2021
Հայաստան

28.12.2021. Կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 27-ին կատարվել է 6547 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 109 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 186 հիվանդ, գրանցվել է մահվան 7 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7956 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1500 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9456 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2546866 թեստավորում:

 

Placeholder
28.12.2021. Կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է