Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա
Աշխարհում
12:54 28/12/2021
Աշխարհ

Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերի 28-ին կրակ են բացել Քաբուլում ցույցի մասնակից կանանց վրա: Այս մասին հաղորդում է աֆղանական «Ասվակա» գործակալությունը։

Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի տարածքում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:

TOLOnews հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքում մի խումբ կանանց կազմակերպած բողոքի ակցիայի մասին։ Ակտիվիստները պահանջում էին հարգել իրենց իրավունքները և բարելավել կենսապայմանները։

«Մենք սոված մարդկանց ձայնն ենք։ Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»,-ըստ «Գազետա.ռու»-ի մեջբերում է հեռուստաալիքը կանանց կարգախոսները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։

Placeholder
Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա