Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
15:20 28/12/2021
Հայաստան

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ

Placeholder
Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ