ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը
Աշխարհում
10:06 29/12/2021
Աշխարհ

ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը RT-ին տված հարցազրույցում բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման հետաձգումը տեխնոլոգիական գործընթացների ստուգմամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հիշեցրել է, որ արտակարգ իրավիճակներում օգտագործման միջոցների ռեեստրում ընդգրկվելու համար կազմակերպությունը պահանջում է տվյալներ դեղամիջոցի անվտանգության և արդյունավետության, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ։

«Հաճախ երրորդ պահանջը՝ գործընթացի ստուգումը, շատ ժամանակ է պահանջում բոլոր մանրամասները պարզելու, ստուգում անցկացնելու համար, որպեսզի պատվաստանյութը կանաչ լույս ստանա: Այսպիսով, դա կարող է ձգձգումներ առաջացնել», - բացատրել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ այլ կարգավորիչներ աշխատում են նույն ընթացակարգով։

Sputnik V-ն հաստատված է չորս միլիարդ ընդհանուր բնակչությամբ 71 երկրներում, որն աշխարհի բնակչության ավելի քան 50 տոկոսն է։ Այնուամենայնիվ, պատվաստանյութը հասանելի չէ ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում: Sputnik V-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում պետական կարգավորող մարմիններից ստացված թույլտվությունների քանակով։
 

Placeholder