ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին ու Թուրքիային  առաջարկել է օգնություն ցանկացած ձևով
Քաղաքական
17:00 29/12/2021
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին ու Թուրքիային առաջարկել է օգնություն ցանկացած ձևով

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսության գործում, աջակցել «ցանկացած ձևով»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Միաժամանակ, կարևոր ենք համարում հրաժարվել նախպայմաններ առաջ քաշելուց, կենտրոնանալ երկուստեք ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը»,- ընդգծել է Ռուդենկոն։

 

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին ու Թուրքիային առաջարկել է օգնություն ցանկացած ձևով