Ադրբեջանը  վերադարձրել է Արցախի բնակչին.  Գեղամ Ստեփանյան
Իրավունք
17:19 29/12/2021
ԼՂՀ

Ադրբեջանը վերադարձրել է Արցախի բնակչին. Գեղամ Ստեփանյան

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։

Placeholder
Ադրբեջանը վերադարձրել է Արցախի բնակչին. Գեղամ Ստեփանյան