Կոնվերս Բանկը  Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
Տնտեսություն
17:25 29/12/2021
Հայաստան

Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին:

«Ուրախ ենք հայտնելու, որ երրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին՝ պահպանելով առաջատարի դիրքը և հանդես գալով որպես այս ոլորտում լավագույն գործընկեր-բանկ: Առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր նվաճումները բարձր են գնահատվել նաև հեղինակավոր այլ միջազգային կազմակերպությունների և գործընկեր բանկերի՝ այդ թվում  գերմանական Commerzbank AG բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից. վերջինս երկու տարի շարունակ Կոնվերս Բանկին շնորհել է «Տարվա գործարք -  Կանաչ առևտուր» անչափ կարևոր և պատասխանատու մրցանակը: Բանկն այսուհետ ևս կշարունակի հաճախորդներին կորպորատիվ համապարփակ ֆինանսավորման տրամադրումը՝ ամրացնելով ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

«Global Finance ամսագրի կողմից այս պատվավոր մրցանակի շնորհումը մեզ համար անչափ ոգևորիչ է: Սակայն, միևնույն ժամանակ, այն նաև պարտավորեցնում է պահպանել  առևտրի ֆինանսավորման ոլորտում հաճախորդներին մատուցվող ծառայությունների և միջազգային գործընկերների հետ կառուցված համագործակցության սահմանված բարձր նշաձողը, ինչի շնորհիվ մեր աշխատանքը ճանաչման է արժանանում նման հեղինակավոր ամսագրի կողմից՝ ի թիվս առաջատար այնպիսի բանկերի ինչպիսիք են Citibank, Commerzbank, BNP Paribas, Intesa SanPaolo, RaiffeisenBank  International, UniCredit բանկերը և այլն»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ  Նելլի Քոչարյանը:

«Կոնվերս Բանկը ներկայում կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների և վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկը կորպորատիվ վարկավորման պրոդուկտներ է առաջարկում ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած ընկերություններին՝ հիմնական միջոցների ձեռքբերման ու շրջանառու միջոցների համալրման, զարգացման, ներմուծման ու արտահանման խթանման համար, յուրաքանչյուր գործարքի տեսակի համար մշակելով ֆինանսավորման ուրույն գործիք»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Մրցանակաբաշխության արդյունքների մասին Global Finance-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է հղումով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

Placeholder
Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի