«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է Forbes-ի «2021 թվականի սիրված արկածների» թոփ 10-յակում
Աշխարհում
14:39 29/12/2021
Աշխարհ

«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է Forbes-ի «2021 թվականի սիրված արկածների» թոփ 10-յակում

Հայաստանի Սյունիքի մարզի «ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի «2021 թվականի սիրված արկածների» թոփ 10-յակում։

Հոդվածի հեղինակ Էնն Աբելը կիսվում է Հայաստան կատարած իր այցից ստացած տպավորություններով՝ «Թռիչք Հայաստանի վրայով», նշում, որ այցը երկիր արդարացրել է Ջեյմս Բոնդի և Ինդիանա Ջոնսի արկածների հետ համեմատությունները, հատկապես «ՏաԹևեր» ճոպանուղով ուղևորության ժամանակ՝ ավելի քան հինգ կիլոմետրանոց ճանապարհորդություն  աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղիով։

Հեղինակը նշում է, որ խցիկը որոշ տեղերում կախված է եղել գետնից 1000 ոտնաչափ բարձրության վրա։

Հիշեցնենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին վերջերս ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

Placeholder
«ՏաԹևեր» ճոպանուղին ներառվել է Forbes-ի «2021 թվականի սիրված արկածների» թոփ 10-յակում