Վրաստանում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ձորը
Տարածաշրջան
11:27 30/12/2021
Տարածաշրջան

Վրաստանում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ձորը

Թբիլիսիի արվարձաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք մարդ մահացել է, հինգը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին գրում է հայտնում է MIR 24-ը։

Նրանք բոլորը Մոլդովայի քաղաքացիներ են և Վրաստան են գնացել արձակուրդն անցկացնելու։ Զբոսաշրջիկները երթուղային տաքսի են վարձել և շարժվել դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր։ Անանուրի գյուղի մոտակայքում գտնվող ոլորաններից մեկում միկրոավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Միկրոավտոբուսը կորցրել է կառավարումն ու ընկել ձորը։

Մայրն ու անչափահաս երեխան տեղում մահացել են, ևս մեկ մարդ արդեն հիվանդանոցում է մահացել։ Միկրոավտոբուսի վարորդը չի տուժել, ինքն է տուժածներին օգնություն ցուցաբերել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Placeholder
Վրաստանում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ձորը