Կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք. Փաշինյան
Առողջություն
13:31 30/12/2021
Հայաստան

Կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք. Փաշինյան

«Ամբողջական պատվաստում ստանալուց 6 ամիսը լրանալուց հետո մեր քաղաքացիներին հորդորում ենք ստանալու նաև խթանիչ դեղաչափերը: Հայաստանում առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը՝  711 864 քաղաքացի»,- կառավարության նիստում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հորդորին, համաճարակային վիճակը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ արդեն 800 քաղաքացի ստացել է խթանից երրորդ դեղաչափը:

Նրա խոսքով՝  2021-ին արձանագրվել է կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի հիվանդանոցում է ստացել բուժօգնություն:

«Պետք է արձանագրենք, որ եթե պատվաստումների գործընթացը չշարունակենք, համավարակը վերադառնալու է և վերադառնալու է շատ ավելի ծանր մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան 700 հազար երկրորդ պատվաստում ստացած քաղաքացի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Կյանքը ցույց տվեց, որ այս ոլորտում մեզ ուղղված քննադատությունները հիմք չունեին, քանի որ կարողացել ենք համավարակն առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»:

Նա լավ նորություն  համարեց, որ Ամանորի նախաշեմին հանրապետությունում չկա ճգնաժամային վիճակ:

Placeholder