Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
30.12.2021. Կորոնավիրուսի 89 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 29-ին կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 196 հիվանդ, գրանցվել է մահվան 11 դեպք: Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344826 դեպք, որոնցից 331348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1505 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9473 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2560870 թեստավորում: