ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
Աշխարհում
10:08 30/12/2021
Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին

Կորոնավիրուսի օմիկրոն և դելտա շտամները կարող են աշխարհում հիվանդացության նոր ալիք առաջացնել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար  Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը։

Պաշտոնյան խոսել է դելտա և օմիկրոն շտամների պատճառով կորոնավիրուսով վարակման դեպքերի, հոսպիտալացվածների և մահացողների թվի աճի մասին։ ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել օմիկրոնի ուժեղ վարակիչ լինելու վրա։

«Դա կարող է հանգեցնել դեպքերի ցունամիի, ինչը կարող է զգալիորեն մեծացնել ճնշումը առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում», - մեջբերել է կազմակերպության կայքը Գեբրեյեսուսի խոսքերը:

Նա կոչ է արել վերացնել առողջապահության ոլորտում անհավասարությունները համաճարակը հաղթահարելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում հնարավորություն կստեղծվի վիրուսի նոր տարբերակների առաջացման համար, որոնք կարող են շրջանցել հակահամաճարակային միջոցառումները։

ԱՀԿ ղեկավարը նաև դեմ է արտահայտվել հարուստ երկրներում խթանող պատվաստումներին: Նրա խոսքով, դա սպառնում է աղքատ երկրներում դեղամիջոցի պակասին։

Placeholder
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին