Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն կոչ է արել Ադրբեջանին արագ ազատել բոլոր գերիներին
Քաղաքական
12:53 30/12/2021
Տարածաշրջան

Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն կոչ է արել Ադրբեջանին արագ ազատել բոլոր գերիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց։ Բյուրոյի հայտարարությամբ հրապարակված է  Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

Նախ Բյուրոն հայտարարությամբ  ողջունում է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին այս տարվա նոյեմբերի 16-ին:

Այնուհետև երկրորդ հայտարարությունն է հրապարակվել.
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում  ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Placeholder
Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն կոչ է արել Ադրբեջանին արագ ազատել բոլոր գերիներին