31.12.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Առողջություն
11:51 31/12/2021
Հայաստան

31.12.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 30-ին կատարվել է 7578թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 211 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 930 դեպք, որոնցից 331 հազար 559առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1505 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9477 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2568448 թեստավորում:


 

Placeholder