ԻՊ զինյալները սիրիական անապատում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա
Քաղաքական
12:01 03/01/2022
Աշխարհ

ԻՊ զինյալները սիրիական անապատում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները դարանակալել էին սիրիական անապատով շարժվող ռազմական շարասյան ճանապարհին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է SANA գործակալությունը։

Ըստ գործակալության՝ զինյալները կրակ են բացել զինվորական ավտոբուսներից մեկի վրա՝ Մահաթա էս-Սելիսա նավթակայանից 50 կմ հեռավորության վրա։ Արդյունքում հինգ զինվոր է զոհվել, ևս 20-ը վիրավորվել։

ԻՊ խմբավորումները վերջին ամիսներին նկատելիորեն ուժեղացել են Սիրիայի արևելքում և մի քանի հարձակումներ են իրականացրել բանակի անցակետերի և ռազմական տրանսպորտային շարասյուների վրա՝ կառավարական զորքերին պատճառելով կորուստներ։ Մասնավորապես, նոյեմբերին սիրիական բանակի 13 զինծառայող է սպանվել Դեյր էլ Զոր նահանգի Միսրաբ շրջանում՝ ահաբեկիչների դարանակալումից հետո։ Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով արևելյան շրջաններ է տեղափոխել ռազմական ուժեր։

Placeholder
ԻՊ զինյալները սիրիական անապատում հարձակվել են ռազմական ավտոշարասյան վրա