Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան չվերթերը
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ մեկնարկել են Iran Airtour ավիաընկերության Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
«Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասված է հաղորդագրության մեջ: