Կեռաս՝ նավթի գնով
Հասարակություն
10:50 04/01/2022
Հայաստան

Կեռաս՝ նավթի գնով

«Գիքորը» ֆիլմում հնչած հայտնի՝ «Բալը թանկ է...» արտահայտությունը, կարծես թե, այսօր էլ արդիական է։ Այս օրերին Երևանի սուպերմարկետներում գիլասը, նույն ինքը կեռասը, վաճառվում է 66 հազար 570 դրամով։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար ու կից գրել. «Կեռասի մեջ ներդրում արեք։ Հըն-հըն գիլասի։ Թե չէ ոսկի, բիթքյին, նավթ...

Հ.Գ. Կեցցե՜ Կեռասը»։

Բազմաթիվ օգտատերեր արձագանքել են հրապարկմանը և հումորային գրառումներ արել։ Օգտատերերից մեկն էլ գրել է, որ Եվրոպայում մեկ կգ կեռասը վաճառվում է  ավելի էժան՝ մոտ 8000 դրամով։ «Հետո կասեն Եվրոպայում գներն ավելի թանկ են: Էստեղ ընդամենը 16€ է, որը մոտավոր 8000 դրամ է»,- գրել էնա։

Նշենք, որ ըստ հրապարակված լուսանկարի՝ 1կգ թուզն էլ վաճառվում է 25 հազար 200 դրամով։

Placeholder
Կեռաս՝ նավթի գնով