Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն
Սպորտ
18:45 04/01/2022
Հայաստան

Էմին Օհանյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն

Սերբիայի Նովի-Սադ քաղաքում ավարտվել են Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային առաջնությունները։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ դեկտեմբերի 27-29 Սերբիայի Նովի-Սադ քաղաքում ընթանում էին Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային առաջնությունները։

Էմին Օհանյանը մասնակցում էր մինչև 16 տարեկանների առաջնությանը։ 9 հնարավորից վաստակելով՝ 7,5 միավոր վստահ հաղթանակ է տոնել մրցաշարում։
 

Placeholder