ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետն այցելել է հրետանային ստորաբաժանումներ
Հասարակություն
18:31 04/01/2022

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետն այցելել է հրետանային ստորաբաժանումներ

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարությունից։

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին։
 

Placeholder
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետն այցելել է հրետանային ստորաբաժանումներ