Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի
Առողջություն
11:16 04/01/2022
Հայաստան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հունվարի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք,  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405-ի։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3429 պացիենտ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է:

Նշվում է  նաև, որ մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2581573 թեստավորում:
 

Placeholder
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի