Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
Աշխարհում
09:45 04/01/2022
Աշխարհ

Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, ասված է Մարսելում ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի (IHU) գիտնականների հետազոտության մեջ: Նրանց աշխատանքը հրապարակվել է MedRxiv պորտալում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հետազոտության համաձայն՝ Ֆրանսիայի հարավ-արևելքի քաղաքի 12 բնակիչների մոտ կորոնավիրուսի տարբերակների հետ կապված մուտացիաների սահմանման թեստերը ցույց են տվել «ոչ տիպային համադրություն»:

Առաջին անգամ կորոնավիրուսի նոր տարբերակը, որը նշված է որպես B. 1. 640. 2, հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերին մի մարդու մոտ, ով վերադարձել է Կամերունից: Վիրուսային գենոմի վերլուծությունը հայտնաբերել է 46 մուտացիա, հայտնում են գիտնականները։
 

Placeholder
Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել