ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել
Օրվա թեմա
14:10 04/01/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել։ Դա բացարձակ ռեկորդ է, հայտնում է Ջոնս Հոպկինսի համալսարանը։

Ինչպես ընդգծում է Agence France-Presse-ը, ԱՄՆ-ում գրանցված օրական ռեկորդը նաև համաշխարհային է:

«Ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 1 082 549 դեպք 2022 թվականի հունվարի 3-ին»,- ասված է համալսարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ ընթացքում մահացել է նաև 1 688 հիվանդ։
 

Placeholder
ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ ավելի քան մեկ միլիոն դեպք է գրանցվել