Սկսվել է Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան
Տնտեսություն
18:15 05/01/2022
Տարածաշրջան

Սկսվել է Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան

Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ` կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ Իրանի և Թուրքմենստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում։  ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչը։ 

Նա նշել է, որ այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով, գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Աստարա:

SOCAR-ի ներկայացուցչի խոսքով, երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական ավելի քան 4 միլիոն խմ։

«Փոխանակման սկզբունքով Ադրբեջանից գազը Աստարայով գնում է Իրան, իսկ Իրանը նույն ծավալներով վառելիք է փոխանցում Նախիջևան»,- ասել է նա։
 

Placeholder