05.01.2022. Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
12:45 05/01/2022
ԼՂՀ

05.01.2022. Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  32641 քաղաքացու հետազոտություն, որից 4831-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
05.01.2022. Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել