Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
Հասարակություն
10:20 05/01/2022
Հայաստան

Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում

Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, օրակարգում կրկին համայնքապետի ընտրության հարցն է: Համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված: 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիների հայցադիմումը: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Այնուհետև ավագանու մնացած 11 անդամները 11 ձայնով համայնքապետ էին ընտրել Դավիթ Մինասյանին, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությունը տեղի էր ունեցել դրսում, քանի որ ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել։

Ուղիղ եթերը՝ news.am-ի։ 

Placeholder
Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում