Արամ Վարդևանյան. Այս նրբությունը կոմունիկացրե՞լ են, թե՞ ոչ
Քաղաքական
13:28 06/01/2022
Հայաստան

Արամ Վարդևանյան. Այս նրբությունը կոմունիկացրե՞լ են, թե՞ ոչ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը սահմանում է, որ որոշումները ընդունվում են ԿՈՆՍԵՆՍՈւՍԻ միջոցով (միաձայն):

Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում:

Պարզաբանման կարգով, Նիկոլ Փաշինյանի և իր իրավապահների փաստացի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա ի թիվս այլի` սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի անօրինական օգտագործում, իսկ մեքենա այրող, ոստիկան ծեծող ցուցարարներրը «խաղաղ ցուցարարներ» են: Այս նրբությունը կոմունիկացրել են, թե ոչ»։

Placeholder
Արամ Վարդևանյան. Այս նրբությունը կոմունիկացրե՞լ են, թե՞ ոչ