Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, ժամաակավորապես Ղազախստան են ուղարկվել հավաքական խաղաղապահ ուժեր իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։։
Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, Ղազախստանի ոստիկանական ուժերին օգնելը՝ իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։
Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերում ներառվել են օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։ Ներկայում խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։