Զրուցել են Զասն ու Փաշինյանը
Քաղաքական
18:20 06/01/2022
Աշխարհ

Զրուցել են Զասն ու Փաշինյանը

Հունվարի 6-ին կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Հիշեցնենք, որ վերջինն այժմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է։

ՀԱՊԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև այդ երկիր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման իրականացման ընթացքի մասին։

ՀԱՊԿ-ից հիշեցրել են, որ Ղազախստան ուղարկված ուժերի հիմնական խնդիրներն են  կարևոր պետական ու ռազմական օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև Ղազախստանի ոստիկաններին աջակցությունը երկրում իրավիճակի կայունացման ու իրավական դաշտ վերադարձնելու գործում։
 

Placeholder
Զրուցել են Զասն ու Փաշինյանը