ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են
Քաղաքական
11:42 06/01/2022
Հայաստան

ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են

Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հակտարարություն Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Հայտարարության մեջ ասված է.

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Placeholder
ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են