Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալմ Աթիում սկսել են ինտենսիվ կրակոցներ ոստիկանների ու զինված անձանց միջև. Բանկերը չեն աշխատում
Ղազախստանի Ալմ Աթի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմաց ինտենսիվ կրակոցներ են սկսել զինված ցուցարարների ու ոստիկանների միջև։ Հրապարակում իրականացվել է անկարգությունների մասնակիցներից տարածքների մաքրման գործողությունը։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ անցած գիշեր իրավապահ մարմիններն իրականացրել են հակաահաբեկչական գործողություն Ալմ Աթիում։
«ՏԱՍՍ»-ը նաև հայտնում է, որ Ղազախստանում բոլոր բանկերի, բացի ազգային բանկերից, ու ֆոնդային բորսաների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, արդեն կա որոշում Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին։