Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
Իրավունք
20:30 07/01/2022
Աշխարհ

Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»

Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Արման Ջումագալդիևը՝ «Վայրի Արման» մականվամբ։ Այս մասին հայտնում է  Ռիա Նովոստին՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին։

Արման Ջումագելդիևը, որը հայտնի է «Վայրի Արման» մականունով, ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբ և ներգրավված է երկրում մի շարք հանցավոր բախումների մեջ։

«Քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևան, որը հայտնի է որպես «Վայրի Արման», կալանավորվել է»,- ասվում է Sputnik Ղազախստանի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Placeholder
Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»