Արգելափակվել էին 18 մեքենա
Հասարակություն
09:00 07/01/2022
Հայաստան

Արգելափակվել էին 18 մեքենա

Ընդամենը երկու օրում՝ հունվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Placeholder
Արգելափակվել էին 18 մեքենա