Վրաստանում  կորոնավիրուսից  մահացել է 46 մարդ
Տարածաշրջան
15:02 07/01/2022
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ

Հունվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 234 նոր դեպք: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 953 410-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 727 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 910 540 մարդ։

Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝  14 128:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.41%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.61%, վերջին 7 օրվանը՝ 8.17%:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ