Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ
Մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:
Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022թ. հունվարի 11-ին ժամը 16:00-ին՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում:
Փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին հնարավոր է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 17-18-ն ընկած ժամանակահտվածում՝ դիմելով Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:
Հիշեցնենք, որ 2021թ. ընկերությունը կրկին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ նույն ծավալով ջրօգտագործման թույտվություն ստանալու ակնկալիքով, սակայն այդ հայտը մերժվել էր: