Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից
Իրավունք
18:28 07/01/2022
Տարածաշրջան

Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Ermenihaber-ի փոխանցմամբ, պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել։

Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել, պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։

Խորհրդի որոշմամբ՝ դատախազը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։ 

Placeholder
Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից