Ալմա-Աթայի  կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել
Քաղաքական
09:51 07/01/2022
Աշխարհ

Ալմա-Աթայի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել

Համեմատաբար երկար լռությունից հետո Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում կրակոցներ են լսվում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

«Ընդ որում, անկարգությունների մասնակիցներն իրենք չեն նկատվում։ Հնարավոր է, որ փոխհրաձգությունը հանցագործների հետ է, որոնք բարիկադավորվել են հեռուստաալիքներից մեկի մոտակա գրասենյակում»,- հայտնել է թղթակիցը։

Ինչպես հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից, իրավապահ մարմինները պահպանում են հասարակական կարգը, մաքրում փողոցները։

Placeholder
Ալմա-Աթայի կենտրոնում փոխհրաձգություն է սկսվել