«Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից»
Քաղաքական
11:23 08/01/2022
Հայաստան

«Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաև Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։

Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվոր ներգրավվել են նաև Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։

Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե' Չինաստանի, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարևան ունենալ։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի։

Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է»։

Placeholder
«Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից»