Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները
Քաղաքական
15:53 08/01/2022
Հայաստան

Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները

ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները նամակներ են ստացել չարագործներից։

Անհայտ անձինք հայտարարել են, որ կպայթեցնեն ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները և պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից։  Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով իր աղբյուրը։

«Երեկ ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին սպառնալիքով նամակներ են ուղարկվել, որ կպայթեցնեն դեսպանատները։ Անհայտ անձինք պահանջել են դուրս բերել այդ երկրների զորախմբերը Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ դեսպանատների շենքերը ստուգվել են, պայթուցիկ սարքեր կամ նյութեր չեն հայտնաբերվել։ Հակաահաբեկչական բնույթի միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեսպանատան պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի։

Placeholder
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները