Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Քարիմ Մասիմովը
Քաղաքական
10:12 08/01/2022
Տարածաշրջան

Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Քարիմ Մասիմովը

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկու օր առաջ՝ հունվարի 6-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն «պետական դավաճանության փաստի առթիվ նախաքննություն է սկսել՝ Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով»։

«Նույն օրը, այս հանցագործությունը կատարելու կասկածանքով, ԿՆԲ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուհամեթ Երտիսբաևն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների դավաճանությունն է։

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է որպես պետական հեղաշրջման փորձ և զինված ապստամբություն։

«Դրա ծավալները խոսում են այն մասին,  որ առանց իշխանության բարձրագույն օղակի՝ հատկապես իրավապահ մարմինների դավաճանների, դա անհնար էր իրականացնել»,-նշել է նա։

 

Placeholder
Պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է Քարիմ Մասիմովը