Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղազախստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի արդեն նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն, Նազարբաևը լքել է երկիրն ու մեկնել Մոսկվա։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ղազախստանի նախկին նախագահը բոլորին կոչ է արել համախմբվել այդ երկրի գործող նախագահ Տոկաևի շուրջ՝ մարտահրավերների հաղթահարման համար։
Նշվում է, որ Նազարբաևը խորհրդակցություններ է անցկացնում տարբեր մարմինների ու պաշտոնյաների հետ, ուղիղ կապի մեջ է Տոկաաևի հետ։