Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշում է կայացրել 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր», - գրել է Ուալին իր ֆեյսբուքյան էջում։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 2-ին, երբ տարբեր քաղաքներում փողոցներ են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացման դեմ բողոքողները: Հուզումները չդադարեցին նաև այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին կես տարով պետական կարգավորում մտցնել հեղուկ գազի և բենզինի գների համար և վերադարձրեցին գները նախկին մակարդակին։