ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումն այսօր՝ ժամը 11:00-ին
Քաղաքական
10:22 10/01/2022
Տարածաշրջան

ՀԱՊԿ ղեկավարների առցանց հանդիպումն այսօր՝ ժամը 11:00-ին

Երկուշաբթի ժամը 11:00-ին կսկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Այսօր Նուր-Սուլթանի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի ղազախական կողմի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Հանդիպումը կցուցադրվի Khabar-24 հեռուստաալիքի ուղիղ եթերում»,- գրել է նա ֆեյսբուքում:
 

Placeholder