Արցախի ԱԽ-ն չի պարզաբանում Վիտալի Բալասանյանի հոսպիտալացման մասին լուրը
Առողջություն
20:50 10/01/2022
Հայաստան

Արցախի ԱԽ-ն չի պարզաբանում Վիտալի Բալասանյանի հոսպիտալացման մասին լուրը

ԶԼՄ-ները հայտնեցին, որ երեկ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Արցախի ԱԽ-ից Panorama.am-ը փորձեց ճշտել,թե արդյո՞ք լուրը համապատասխանում է իրականությանը։

Պատասխանեցին․ «Մենք ոչինչ չենք կարող ասել»։ 

Այսինքն՝ տեղեկությունը ոչ հաստատեցին և ոչ էլ  հերքեցին։ 

Placeholder